ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Իսպանիայում ջրհեղեղի զոհ դարձածների թիվը հասել է 202–ի։ Տեղեկությունը հայտնում է արտակարգ իրավիճակների տարածաշրջանային ծառայությունը:
Ավելի վաղ հաղորդվել էր 155 զոհի մասին։
Վալենսիա ինքնավար համայնքի կառավարության ղեկավար Կառլոս Մասոնը դիմել է Իսպանիայի կառավարությանը, որպեսզի բանակն էլ ներգրավվի ջրհեղեղներից տուժածներին օգնելու գործում:
Հիշեցնենք` հոկտեմբերի 29-30-ին տեղացած հորդառատ անձրևները ջրհեղեղի են վերաճել Վալենսիա, Կաստիլիա Լա Մանչա և Անդալուսիա ինքնավար համայնքներում: Առավել բարդ իրավիճակ է ստեղծվել Վալենսիայում, որտեղ տարերքի զոհ է դարձել առնվազն 101 մարդ, նահանգում հայտարարվել է վտանգի կարմիր (առավելագույն) մակարդակ:
Իսպանիայի կառավարությունը եռօրյա սուգ Է հայտարարել։
Տարերքը նաև լուրջ վնաս է հասցրել ճանապարհային ենթակառուցվածքներին։ Վալենսիայում արտակարգ իրավիճակների համակարգման կենտրոնի աշխատանքներին միացել են ավելի քան հազար զինվորականներ։
ՀՀ ԱԳՆ–ի տվյալներով՝ ջրհեղեղից տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ, հայեր չկան։