Ազատ են արձակվել ապօրինի ձերբակալված ևս 4 քաղաքացի. «Սրբազան պայքար»

3 քաղաքական ակտիվիստներ շարունակում են մնալ անազատության մեջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Էրեբունու ՁՊՎ-ից ազատ են արձակվել ապօրինի ձերբակալված ևս 4 քաղաքացի: Տեղեկությունը հայտնում է «Սրբազան պայքար» ֆեյսբուքյան էջը։
Երեկ մի խումբ քաղաքացիներ Էրեբունու ձերբակալվածների պահման վայրի դիմաց ակցիա էին անցկացնում ի պաշտպանություն այնտեղ գտնվող 9 քաղաքացիների։ Հավաքվածներն ասում էին, որ իրավապահները ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիներին հերթով տարել են 24 ժամվա ընթացքում, հիմնականում` ապօրինի զենք պահելու մեղադրանքով։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրանցից 2-ը` Աղվան Արշակյանը և Հայկ Նիկողոսյանը, ազատ են արձակվել։
«Սրբազան պայքար» ֆեյսբուքյան էջը հայտնում է, որ ազատ են արձակվել նաև Վիգեն Ազատյանը, Արա Մկրտչյանը, Նիկոլայ Քոչարյանը, Մուշեղ Նավասարդյանը:
Շարունակում են ձերբակալված մնալ Հովհաննես Ավետիսյանը, Միքայել Օհանյանը, Արտեմ Խառատյանը:
Հիշեցնենք` փաստաբան Հովհաննես Խուդոյանը հայտնել էր, որ ձերբակալված երիտասարդները որևէ հակաիրավական արարք չեն կատարել ու հետապնդվում են իրենց քաղաքացիական դիրքորոշումը պաշտպանելու համար։