ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի - Sputnik. Եվրոպայի ծանրամարտի մինչև 23 տարեկաննների առաջնության 89 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էին երկու ծանրամարտիկներ՝ Մնացական Աբրահամյանը և Սուրեն Գրիգորյանը։
Պոկում վարժությունում 157 կգ արդյունքով Սուրենը նվաճեց ոսկե փոքր մեդալը, իսկ Մնացական Աբրահամյանը 152կգ արդյունքով 5-րդ էր։
Հրում վարժությունում մեր տղաները փայլուն ելույթներ ունեցան։ Սուրեն Գրիգորյանը վերջին մոտեցման ժամանակ գլխավերևում պահեց 193 կգ քաշը և երկամարտի 350կգ արդյունքով նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը, իսկ Մնացական Աբրահամյանը գլխավերևում պահեց 191 կգ կշռող ծանրաձողն ու երկամարտում ցույց տալով 343 կգ արդյունք՝ դարձավ բրոնզե մեդալակիր։