Իսպանիայում ջրհեղեղի հետևանքով մահացածների թիվը հասել է 140-ի

Ջրհեղեղի հետևանքները Իսպանիայում
Ավելի վաղ հաղորդվել էր 104 զոհի մասին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Իսպանիայում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով մահացածների թիվը հասել է 140-ի։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով EFE լրատվական գործակալությանը։
Ավելի վաղ հաղորդվել էր 104 զոհի մասին, որից 101-ը՝ Վալենսիա նահանգում:
Հիշեցնենք` Իսպանիայի կառավարությունը եռօրյա սուգ է հայտարարել։ Բնական տարերքը լուրջ վնաս է հասցրել ամենաշատ տուժած տարածաշրջանի՝ Վալենսիայի ճանապարհային ենթակառուցվածքին, ինչի հետևանքով փակվել է ավելի քան 60 ճանապարհ:
Դրա ֆոնին երկրի արտակարգ իրավիճակների ռազմական ստորաբաժանումն ավելի քան 1000 զինծառայող է տեղակայել Վալենսիա նահանգում, որպեսզի Վալենսիայի ժեներալիտետի (նահանգային կառավարություն. խմբ․) արտակարգ իրավիճակների համակարգման կենտրոնի վթարային ծառայությունների հետ համատեղ պայքարեն հորդառատ անձրևների հետևանքների դեմ:
Իսպանիայում ջրհեղեղներից տուժածների թվում հայեր չկան․ ԱԳՆ