ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում հոկտեմբերի 31-ին, նոյեմբերի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 3-ի, ցերեկը և 4-ի գիշերը ժամանակ առ ժամանակ հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում ձյան տեսքով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը 31-ի գիշերն աստիճանաբար կբարձրանա ևս 1-2 աստիճանով։
Երևան քաղաքում հոկտեմբերի 31-ին, նոյեմբերի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 3-ի երեկոյան ժամերին, 4-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։
Մայրաքաղաքում հոկտեմբերի վերջին օրվա ցերեկը կլինի 15-17 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +7...+9 աստիճան։