ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի ներկայացուցիչ Ռաֆայել Ներսիսյանը (63,5 կգ) Չեռնոգորիայում ընթացող բռնցքամարտի մինչև 18 տարեկանների աշխարհի առաջնությունում արդեն ապահովել է առնվազն բրոնզե մեդալ։
Քառորդ եզրափակիչում Ներսիսյանը հաղթել է իսրայելցի բռնցքամարտիկին և դարձել Հայաստանի հավաքականի առաջին ներկայացուցիչը կիսաեզրափակիչում։
Կիսաեզրափակիչում նա կմրցի Ուզբեկստանի ներկայացուցչի հետ:
Նշենք, որ բռնցքամարտի մինչև 18 տարեկանների աշխարհի առաջնությունը մեկնարկել է հոկտեմբերի 23-ին՝ Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում: Կիսաեզրափակիչ դուրս գալու համար այսօր կպայքարեն Հայաստանի ևս վեց բռնցքամարտիկներ: