ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում հոկտեմբերի 30-31-ին, նոյեմբերի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 30-ի և 31-ի գիշերն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։
Երևան քաղաքում հոկտեմբերի 30-31-ին, նոյեմբերի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում հոկտեմբերի 30–ի ցերեկը կլինի 15–17 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցի +7...+9 աստիճան։