Նեթանյահուն ցանկանում է հետաձգել որդու հարսանիքը՝ վախենալով հարձակումից. ԶԼՄ

Ավների հարսանիքը նախատեսված է նոյեմբերի 26-ին՝ Թել Ավիվից հյուսիս գտնվող «Հավաթ-Ռոնիտ» համալիրի տարածքում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի - Sputnik. Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, ելնելով անվտանգության նկատառումներից, ցանկանում է հետաձգել իր կրտսեր որդու՝ Ավների հարսանիքը՝ վախենալով անօդաչու թռչող սարքերի հարձակումներից: Այս մասին այսօր հայտնել է «Kan» պետական հեռուստառադիոընկերությունը։
Kan-ի տվյալներով՝ Իսրայելի կառավարության ղեկավարը «փակ զրույցներում հայտարարել է, որ նպատակահարմար է համարում հետաձգել միջոցառումը՝ ստեղծված իրավիճակի և հյուրերի համար հնարավոր չարդարացված ռիսկի լույսի ներքո»:
«Հզբոլլահն» ԱԹՍ է արձակել Նեթանյահուի նստավայրի ուղղությամբ․ վարչապետի գրասենյակ
Աղբյուրի համաձայն՝ Ավների հարսանիքը նախատեսված է նոյեմբերի 26-ին՝ Թել Ավիվից հյուսիս գտնվող «Հավաթ-Ռոնիտ» համալիրի տարածքում:
Հիշեցնենք` ավելի վաղ լիբանանյան «Հզբոլլահ» շարժումը ստանձնել էր Թել Ավիվում Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի տան վրա հարձակման պատասխանատվությունը: