Հրդեհ է բռնկվել Բարոու-ին-Ֆերնես քաղաքում` Մեծ Բրիտանիայի խոշորագույն «BAE Systems» պաշտպանական ընկերության օբյեկտում։ Այս մասին հայտնում է տեղական ոստիկանությունը։
«Արտակարգ ծառայությունները ժամանել են Բարոու-ին-Ֆերնեսի «BAE Systems» գործարանում բռնկված հրդեհի վայր․.. Միջուկային վտանգ չկա: Այնուամենայնիվ, մոտակայքում ապրող մարդկանց խորհուրդ է տրվում դուրս չգալ շինություններից, քանի դեռ արտակարգ իրավիճակների ծառայություններն աշխատում են պատահարի վայրում, և փակ պահել դռներն ու պատուհանները», - ասվում է ոստիկանության հայտարարության մեջ:
Նշվում է, որ երկու մարդ տեղափոխվել է հիվանդանոց:
ԶԼՄ-ների տվյալներով՝ տվյալ օբյեկտում արտադրվում են բրիտանական ատոմային սուզանավեր։