Չինաստանն ԱՀԿ–ին բողոք է ներկայացրել ԵՄ–ի սահմանած նոր մաքսատուրքերի պատճառով

Չինաստանի իշխանությունները Բրյուսելի գործողություններն անվանել են ոչ ռացիոնալ և հովանավորչական։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի - Sputnik. Չինաստանը բողոք է ներկայացրել Առևտրի համաշխարհային կազմակերպություն՝ Եվրամիության կողմից չինական էլեկտրամեքենաների համար լրացուցիչ մաքսատուրքեր սահմանելու որոշման պատճառով։ Այս մասին հայտարարել են ՉԺՀ-ի առևտրի նախարարությունում:
Պեկինը չինական էլեկտրամեքենաների նկատմամբ եվրոպական իշխանությունների գործողությունները համարում է ոչ ռացիոնալ և անհիմն՝ դրանք գնահատելով որպես «արդար մրցակցության» անվան տակ արվող հովանավորչական քայլ: Առևտրային գերատեսչության ներկայացուցիչը նշել է, որ Չինաստանը կշարունակի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները չինական ձեռնարկությունների օրինական իրավունքների և շահերի վճռական պաշտպանության համար։
Այս տարի այլևս հնարավոր չի լինի առանց մաքսատուրքի էլեկտրամոբիլ ներմուծել. քվոտան սպառվել է
Չինաստանը միշտ հանդես է գալիս երկխոսության և խորհրդակցությունների միջոցով առևտրային վեճերի լուծման օգտին և բոլոր ջանքերը գործադրել է այդ նպատակին հասնելու համար: Ներկայում երկու կողմերի տեխնիկական խմբերը խորհրդակցությունների նոր փուլ են անցկացնում։ Պեկինում հույս ունեն, որ եվրոպական կողմը կառուցողական դիրքորոշում կորդեգրի և Չինաստանի հետ կաշխատի պրագմատիզմի և հավասարակշռվածության սկզբունքներին համապատասխան:
Եվրամիությունը հոկտեմբերի 29-ին պաշտոնապես հրապարակել Է Չինաստանից էլեկտրամեքենաների համար մինչև 35,3 %-ի չափով լրացուցիչ մաքսատուրքեր սահմանելու մասին որոշումը, որն ուժի մեջ է մտնում հոկտեմբերի 30-ին: Ընդ որում, Բրյուսելում պնդում են, որ այդ հարցը լուծելու ուղղությամբ Պեկինի հետ փոխադարձ որոնումները կշարունակվեն:
ՀՀ-ն էլեկտրամոբիլների ներկրման արտոնությունների երկարաձգում կառաջարկի նաև 2026-ից հետո