Հելսինկիի դատարանը ՌԴ ակտիվների վերաբերյալ 2 որոշում է կայացրել. 2 փաստաթուղթն էլ գաղտնի է

Դատարանը սահմանել է տեղեկատվության տարածման ժամանակավոր արգելք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի - Sputnik. Հելսինկիի շրջանային դատարանը երկու որոշում է կայացրել երկրում ռուսական ակտիվների կալանավորման վերաբերյալ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ընդգծվում է, որ փաստաթղթերը գաղտնի են պահվում։
«Ընդհանուր իրավասության դատարաններում դատավարության թափանցիկության մասին օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` այս գործերով դատավարական փաստաթղթերը շարունակում են մնալ գաղտնի: Տվյալ դեպքում շրջանային դատարանը սահմանել է ժամանակավոր արգելք», - ՏԱՍՍ-ին հայտնել են դատարանում։
Հիշեցնենք, որ նախօրեին Ֆինլանդիայի դատարանը ուկրաինական «Նաֆտոգազ» էներգետիկ ընկերության պահանջով կալանք էր սահմանվել Հելսինկիում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի հողատարածքի վրա:
Ուկրաինայում առաջարկել են հրաժարվել գազից ու աղբով ջեռուցման անցնել