ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. ԱԴԾ-ն ներկայացրել է հօգուտ ԱՄՆ–ի պետական դավաճանության համար 13,5 տարվա ազատազրկման դատապարտված մոսկովյան ընկերություններից մեկի ՏՏ մասնագետ Ֆիրուզ Դադոբոևի ձերբակալության տեսանյութը։
ԱԴԾ հասարակայնության հետ կապերի կենտրոնի տվյալների համաձայն՝ Դադոբոևը, անօրինական կերպով հասանելիություն ստանալով գաղտնի տեղեկատվությանը, ծրագրել էր այն փոխանցել ամերիկյան հետախուզության ներկայացուցչին, ինչի համար կապ էր հաստատել ԿՀՎ-ի հետ։ Մոսկվայի քաղաքային դատարանը նրան դատապարտել է 13,5 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում։
Տեսանյութում ներկայացված են հոկտեմբերին Դադոբոևի ձերբակալության կադրերը։ Ձայնագրության մեջ երևում է նաև դատարանում վճռի հրապարակման պահը։