Շոյգուն ԱՄԷ է մեկնել` նախագահ Ալ Նահայանի հետ բանակցելու. տեսանյութ

Սերգեյ Շոյգու
ՌԴ ԱԽ քարտուղարի ինքնաթիռը վայրէջք է կատարել Աբու Դաբիում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն ԱՄԷ մեկնել, որտեղ նա հանդիպում է ունենալու երկրի նախագահ Մոհամմեդ բին Զայիդ Ալ Նահայանի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
ԱԽ մամուլի ծառայությունն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Շոյգուն իր աշխատանքային այցի շրջանակում հանդիպում կունենա պետության բարձրագույն ղեկավարության, ինչպես նաև ԱՄԷ նախագահի հետ։
Աբու Դաբիում քննարկվելու են միջազգային անվտանգությանը, քաղաքական, առևտրատնտեսական և ռազմատեխնիկական ոլորտներում երկկողմ համագործակցությանը, ինչպես նաև ՌԴ և ԱՄԷ իրավապահ մարմինների և հատուկ ծառայությունների փոխգործակցությանն առնչվող հարցեր։