Գերիների և անհետ կորածների հարցով հանդիպում է նախատեսվում առաջիկայում. ՀՀ ԱԱԾ տնօրեն

Արմեն Աբազյան
Կոնկրետ որոշում դեռ չկա, թե հանդիպումը որտեղ կլինի
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանն ու Ադրբեջանը նախատեսում են առաջիկայում հանդիպում անցկացնել գերիների ու անհետ կորածների հարցով։ Ազգային ժողովի բակում լրագրողների հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը։
«Գերիների և անհետ կորածների հարցով հանդիպում դեռ չի եղել, հնարավոր է` առաջիկայում լինի հանձնաժողովների կազմով»,– ասաց նա։
Աբազյանը նշեց, որ դեռ չի որոշվել, թե հանդիպումը որտեղ կլինի, և հորդորեց չշտապել արդյունքների հարցում։
Հիշեցնենք` Բաքուն պաշտոնապես հաստատում է 23 հայի գերեվարման փաստը, որոնցից 17-ն այնտեղ են հայտնվել Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից հետո: Նրանց թվում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները։
Հայաստանը պետք է միջնորդներ գտնի Բաքվից գերիներին ազատելու համար. Կապրիելյան