Ամենացուրտը Լոռիում կլինի, ամենատաքը` Արարատում. եղանակի տեսություն

Լոռի. Արխիվային լուսանկար
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում`
հոկտեմբերի 28-31-ին, նոյեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 28-ի գիշերը կնվազի ևս 2-3 աստիճանով։
Եղանակի տեսություն
Երևան քաղաքում ևս հոկտեմբերի 28-31-ին, նոյեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում հոկտեմբերի 28-ի ցերեկը կլինի 16-18 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +6...+8 աստիճան։