ՀՀ-ն երկրորդ մեդալը նվաճեց ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունում

Առաջնության արծաթը բաժին հասավ 61 կգ քաշային Ռաֆիկ Մինասյանին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Ծանրամարտիկ Ռաֆիկ Մինասյանը (61 կգ) դարձել է Լեհաստանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնության արծաթե մեդալակիր։
Երկամարտում հայ մարզիկը ցույց է տվել 264 կգ արդյունք՝ մեկ կիլոգրամով զիջելով առաջնության հաղթող, մոլդովացի Իոն Բադանևին։ Մինասյանը փոքր ոսկի է նվաճել պոկում վարժությունում՝ բարձրացնելով 119 կգ։
Բրոնզե մեդալակիր է դարձել ազգությամբ թուրք ծանրորդ Բուրաք Այկունը (261 կգ):
Նշենք, որ ավելի վաղ Ժորա Գրիգորյանը դարձել էր Եվրոպայի առաջնության հաղթող։
Լեհաստանի Ռաշին քաղաքում հոկտեմբերի 26-ին մեկնարկել է ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 և 23 տարեկանների առաջնությունը։