Գևորգ Մարզպետունու ամրոցում կամ Տափի բերդում պեղումներ են․ նպատակը վերականգնումն է

Պեղումներ Տափի բերդում
Արցախյան առաջին պատերազմի ժամանակ կամավորական ջոկատներն այստեղ վարժանքներ են անցկացրել, ենթադրվում է՝ Մարզպետունու անունը բերդի հետ կապվել է մարտական ոգին բարձրացնելու համար։
Sputnik
Արդեն մոտ 10 օր է՝ Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից ոչ հեռու գտնվող միջնադարյան Տափի բերդում պեղումներ և մաքրման աշխատանքներ են ընթանում։ Գլխավոր նպատակը պարիսպներին կից օժանդակ շինությունների ամրակայման և վերականգնման ծրագրի մշակումն է։
Պեղումներ Տափի բերդում
Տափի բերդում վերջին անգամ վերականգնման աշխատանքներ են արվել 2008-2009թթ․-երին։ Այդ ժամանակ վերանորոգվել էին պարսպապատերն ու եկեղեցին։ Թեպետ բերդը բավականին ներկայանալի ու տպավորիչ տեսք ունի, բայց նրա մասին քչերը գիտեն։ Զբոսաշրջային երթուղիներում էլ է քիչ ընդգրկվում, թեև հեռու չէ հայտնի Հրեշտակների ձորից։ Թերևս գլխավոր խնդիրներից մեկը մեղմ ասած ոչ այնքան բարվոք, խորդուբորդ ճանապարհն է։
Տափի բերդ
Փոխարենը մոտակա գյուղերի բնակիչներն են հաճախ այցելում ամրոց, մաքրում ու խնամում տարածքը։
Բերդում պեղումներ իրականացնող արշավախմբի ղեկավար, հնագետ Մերի Սաֆարյանն ասում է՝ ենթադրվում է, որ Տափի բերդն այսպես ասած աշխարհիկ կառույց չի եղել, այստեղ ճգնավորներ են ապրել ու գործել։ Միջնադարում վանքերն ու եկեղեցիները հաճախ էին պարսպապատվում՝ հաշվի առնելով, որ Հայաստանն օտար նվաճողների համար թատերաբեմ էր։ Ամրությունները ոչ միայն եկեղեցականներին էին պաշտպանում, այլև հարձակումների դեպքում ներսում կարող էին շրջակա բնակիչները պատսպարվել։
Մերի Սաֆարյան
«Պահպանվել են սեղանատան, ճգնավորների խցերի պատերը, ծածկերը թաղակապ են եղել, բոլոր սենյակներում կան որմնախորշեր՝ երևի ճգնավորների անձնական իրերը պահելու համար»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց հնագետը։
Նա ցույց տվեց նաև այս օրերի գտածոների մի մասը․ հայտնաբերվել են կարասների, կարմրափայլ նրբիրան անոթների բեկորներ, նաև մարդկային ոսկորներ, որոնք դեռ պետք է ուսումնասիրվեն։
1 / 4

Գտածո

2 / 4

Գտածո

3 / 4

11-ամյա Հայկը օգնում է հնագետներին

4 / 4

Տապանաքար Տափի բերդի տարածքում

Ամբերդը վերականգնվում է․ ինչ է փոխվելու ամրոցում
Բերդը ժողովրդի շրջանում առավել հայտնի է որպես Գևորգ Մարզպետունու ամրոց, թեպետ պատմական որևէ վկայություն չեք գտնի այն մասին, որ Մարզպետունին այս վայրի հետ որևէ կապ է ունեցել։ Մոտակա գյուղերի բնակիչները հիշում են՝ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ կամավորական ջոկատներն այստեղ վարժանքներ էին անցկացնում, ենթադրվում է՝ Մարզպետունու անունը բերդի հետ կապվել է ազատամարտիկների ոգին բարձրացնելու համար։
1 / 11

Տափի բերդի պատերը

2 / 11

Տափի բերդ

3 / 11

Տափի բերդ

4 / 11

Տափի բերդի պատերը

5 / 11

Տափի բերդի աշտարակները

6 / 11

Տափի բերդի աշտարակները

7 / 11

Տափի բերդի պատերը

8 / 11

Տափի բերդի պատերը

9 / 11

Տափի բերդի պատերը

10 / 11

Տափի բերդ

11 / 11

Պեղումներ Տափի բերդում

Բերդի մասին առհասարակ շատ քիչ փաստեր են պահպանվել։
Կառուցվել է 10–րդ դարում, մատուռ-եկեղեցին 13-րդ դարով է թվագրվում։ Ի դեպ, հյուսիսային պատին առկա՝ 1256 թ. փորագրված արձանագրության մեջ հիշատակվում է «Տափ» տեղանունը։ Տափի եկեղեցին նաև գրչօջախ է եղել։ Հայտնի է, որ 1496 թ. Բարսեղ գրչի ձեռքով այստեղ գրվել է «Սաղմոսարանը»։
Պեղումներն այստեղ կշարունակվեն մոտ մեկ ամիս, դրանից հետո հերթը վերականգնող ճարտարապետներինն է։ Շրջակայքի հետ ներդաշնակվող Տափի բերդը մի քանի տարի անց առավել ներկայանալի ու տպավորիչ կդառնա։ Նախատեսվում է նաև արգելոցի կարգավիճակ շնորհել բերդին, քայլեր ձեռնարկել հանրահռչակման համար, որ այն առավել հաճախ ընդգրկվի զբոսաշրջային երթուղիներում և այցելուներին պատմի հայկական տարբերվող ամրոցաշինական ոճի և մոտեցումների մասին։
1 / 3

Պեղումներ Տափի բերդում

2 / 3

Պեղումներ Տափի բերդում

3 / 3

Պեղումներ Տափի բերդում

Գանձագողերին պետք է 1 գիշեր, հնագետներին՝ տարիներ․ պեղվում է ուրարտական Արգիշտիխինիլին
40 հազար տարի մեզնից առաջ․ Սիսիանի մոտ գտնվող քարայրից գտնվել է ոսկորից ասեղ ու ոչ միայն