Քվեաթերթիկների լցոնումներ Մառնեուլում․ իշխող ուժը տեղի ունեցածը սաբոտաժ է անվանել

Մառնեուլում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Վրաստանի ՆԳՆ-ն քրեական գործ է հարուցել:
Sputnik
Մառնեուլի ընտրատեղամասերից մեկում, որտեղ հիմնականում էթնիկ ադրբեջանցիներ են գրանցված, ընտրողները փորձել են միանգամից մի քանի քվեաթերթիկ լցնել քվեատուփի մեջ։
Այս տեղամասում քվեարկությունն ընթանում է հին համակարգով (էլեկտրոնային համակարգը գործում է տեղամասերի միայն 88,75%-ում): Վրաստանի ՆԳՆ-ն քրեական գործ է հարուցել հայտնված տեսագրությունների հիման վրա։
Վրաստանի և ԱՄՆ-ի ընտրությունները լրջորեն կազդեն ՀՀ արտաքին քաղաքականության վրա. փորձագետ
Վրաստանի իշխող կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն հայտարարել է, որ Մառնեուլում քվեատուփի լցոնմանը մասնակցել է «Վրացական երազանքի» անդամը:
«Դա միտումնավոր է արվել։ Մառնեուլի ընտրատեղամասում քվեաթերթիկների լցոնմանը մասնակցել է Վրաստանի իշխող կուսակցության ներկայացուցիչ ավագանու անդամը, որը կատարում էր «Ազգային շարժման» ծրագիրը: Սա սաբոտաժ է բառի բուն իմաստով։ Ես վստահ եմ, որ իրավապահ մարմինների արձագանքը կլինի համարժեք և բոլորը խստագույնս կպատժվեն», - ասել է նա։
Ընտրախախտումներ են գրանցվել նաև Վրաստանի արևմուտքում։ Բաղդատի (Իմերեթի շրջան) ընտրատեղամասերից մեկում ընտրողները կոտրել են քվեատուփերը։
Քվեաթերթիկների լցոնումներ Մառնեուլում․ իշխող ուժը տեղի ունեցածը սաբոտաժ է անվանել
Հիշեցնենք` խորհրդարանական ընտրությունները երկրում ընթանում են համամասնական ընտրակարգով: Խորհրդարան անցնելու համար կուսակցությունները պետք է հաղթահարեն 5 տոկոսի շեմը։ Ամենաշատ ձայներ հավաքած կուսակցությունը կարող է ներկայացնել վարչապետի թեկնածու: Կառավարության ղեկավարի և կառավարության կազմի հաստատման համար անհրաժեշտ է 150 պատգամավորից 76-ի աջակցությունը:
Հիմնական պայքարը ծավալվելու է իշխող «Վրացական երազանք» կուսակցության, որը հանդես է գալիս ՌԴ-ի հետ հարաբերությունների պահպանման և հակառուսական պատժամիջոցների դեմ, և ընդդիմադիր կուսակցությունների միջև, որոնք ֆինանսավորվում են արևմտյան դրամաշնորհների հաշվին: Եթե չորս հիմնական ընդդիմադիր կուսակցություններն ընդհանուր առմամբ հավաքեն ընտրողների ձայների 50 տոկոսից ավելին, նրանք կարող են ազդել կառավարության ձևավորման վրա:
Վրաստանի մի շարք տեղամասերում ընտրողները ծեծել են իրար