Խոշոր ավտովթար Ավշարում. տուժածներից մեկն 9–ամյա երեխա է

Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Արարատի մարզում խոշոր ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով կա վիրավոր, այդ թվում` 9–ամյա երեխա։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Կայքի տեղեկություններով` հոկտեմբերի 25–ին` ժամը 17։05–ի սահմաններում, Երևան–Մեղրի ավտոճանապարհի 53–րդ կմ հատվածում՝ Ավշար գյուղի վարչական տարածքում, բախվել են Արարատի մարզի 31–ամյա բնակիչ Տարոն Մ․–ի վարած «ՎԱԶ 21124–110» մակնիշի և Երևանի 48–ամյա բնակիչ Նարինե Հ․–ի վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենաները։
Վթար Երևան-Մեղրի ճանապարհին. մեքենաներից մեկն ընկել է գետը, տուժածների թվում երեխա կա
Վթարի հետևանքով վարորդները և «Toyota»–ի ուղևոր, Երևանի 9–ամյա բնակիչ Ա․Հ․–ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։