Մանվել Խնձրցյանը հաղթեց Թուրքիայի մրցակցին և անցավ Մ23 ԱԱ–ի քառորդ եզրափակիչ

Զիջելով 0:4 հաշվով՝ հայ ազատ ոճի ըմբիշը կարողացավ ոչ միայն հավասարեցնել հաշիվը, այլև առաջ անցնել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի ներկայացուցիչ Մանվել Խնձրցյանը (57 կգ քաշային կարգ) Տիրանայում (Ալբանիա) կայացած ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում հաղթեց թուրք մրցակցին՝ Մուհամեդ Քարավուսին:
Հայ և թուրք ըմբիշները ծեծել են իրար
Մրցամարտի սկզբում զիջելով 0:4 հաշվով՝ Մանվելը կարողացավ ոչ միայն հավասարեցնել հաշիվը, այլև առաջ անցնել: Մենամարտն ավարտվեց 11:8 հաշվով: Խնձրցյանն անցավ քառորդ եզրափակիչ։
Նշենք, որ հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունը մեկնարկել է հոկտեմբերի 21–ին Տիրանայում և կավարտվի հոկտեմբերի 27–ին:
Հայկ Խլոյանը դարձավ աշխարհի չեմպիոն