2 օրվա ընթացքում Արեգակի վրա տեղի է ունեցել երկրորդ հզոր բռնկումը

Ակտիվ շրջանը ներկայում Արեգակի եզրից աստիճանաբար շարժվում է դեպի Երկիր։ Դրա ազդեցությունը Երկրի վրա արագորեն աճում է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի — Sputnik. Երկու օրվա ընթացքում Արեգակի վրա տեղի է ունեցել ամենաբարձր ուժգնությամբ երկրորդ բռնկումը, ասվում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիայի կայքում։
Ավելի վաղ Արեգակի մակերևույթի խոշոր ակտիվ կենտրոնում, որտեղ տեղի է ունեցել բռնկումը, արձանագրվել էր x3.3 մակարդակի ուժեղ պայթյուն։ Կանխատեսվում էր, որ դրա ազդեցությունը կարող է հոկտեմբերի 26-ին թույլ մագնիսական փոթորիկների պատճառ դառնալ:
Երկրի վրա ուժեղ մագնիսական փոթորիկները դեռ կշարունակվեն առնվազն 2 օր
Նոր բռնկման առավելագույնը գրանցվել է Մոսկվայի ժամանակով 10։00–ին: Իրադարձության նախնական բալը X1.8 է, ինչը զիջում է նախկինում գրանցված պայթյունին, սակայն մոլորակի վրա ազդեցությունը կարող է նկատելիորեն ուժեղ լինել:
«Ակտիվ շրջանը ներկայում աստիճանաբար շարժվում է Արեգակի եզրից դեպի երկիր ուղղությամբ, և դրա ազդեցությունը երկրի վրա արագորեն աճում է՝ նախորդ շաբաթվա երկուշաբթի և երեքշաբթի օրերի գագաթնակետին հասնելու հեռանկարներով», – նշվում է հրապարակման մեջ:
Առայժմ նախապես հաստատվել են միջմոլորակային տարածություն արեգակնային պլազմայի նկատելի ծավալների արտանետումները, որոնց մուտքը երկիր մագնիսական փոթորիկների հիմնական պատճառն է: Միևնույն ժամանակ, տիեզերական կորոնոգրաֆներից պաշտոնական տվյալներ դեռ չկան, քանի որ երևույթի սկսվելուց շատ քիչ ժամանակ է անցել:
Արեգակնային փոթորիկներ. ե՞րբ է կանխատեսվում առավելագույն ակտիվությունը