«Ոսկե դուբլ». ֆուտբոլի լեգենդ Նիկիտա Սիմոնյանին նվիրված սպորտային դրամա է նկարահանվում

Ֆիլմի գլխավոր դերում հանդես է գալիս Եգոր Բերոևը։ Նկարահանման հրապարակում են նաև Սոֆյա Դոնյանցը, Քսենյա Ալֆերովան, Անահիտ Կիրակոսյանը, Բաբկեն Չոբանյանը և այլք։ Ֆիլմի ռեժիսորը Մհեր Մկրտչյանն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանում ընթանում են խորհրդային ֆուտբոլի լեգենդ Նիկիտա Սիմոնյանի մարզչական փայլուն կարիերայի նվիրված «Ոսկե դուբլ» սպորտային դրամայի նկարահանումները։ Տեղեկությունը հայտնում է AP Cinema կինոընկերության մամուլի ծառայությունը։
«Ոսկե դուբլ» սպորտային դրամայի նկարահանումները
Հենց Սիմոնյանի գլխավորությամբ «Արարատ» ֆուտբոլային ակումբը 1973-ին կարողացավ հասնել խորհրդային ֆուտբոլի պատմության մեջ ամենաբարձր նվաճմանը՝ «Ոսկե դուբլով» մեկ տարում դառնալով ԽՍՀՄ չեմպիոն և ԽՍՀՄ գավաթակիր:
«Արարատ–73»
Ֆիլմի նկարահանման կապակցությամբ «Սպարտակ» ՖԱ թանգարանի պատմության մեջ առաջին անգամ ԽՍՀՄ գավաթը բացակայել է տաղավարից և օգտագործվել նկարահանումների համար։
«Ոսկե դուբլ» սպորտային դրամայի նկարահանումները
«Անկեղծորեն զարմացա, երբ ինձ առաջարկեցին այս ֆիլմի գաղափարը, քանի որ 50 տարի է անցել, իսկ դա հսկայական ժամանակ է։ Միակ բանը, որ կցանկանայի մաղթել, ճշմարտությունն է, որպեսզի մարդիկ այս պատմությունն իսկապես իմանան։ Հուսով եմ՝ այս պատմությունը կդառնա ոգեշնչման աղբյուր և հզոր մոտիվացիա երիտասարդ տղաների, երիտասարդ ֆուտբոլիստների համար, որոնք երազում են մեծ հաղթանակների մասին»,- ասել է մարզիչ, օլիմպիական չեմպիոն Նիկիտա Սիմոնյանը։
Նիկիտա Սիմոնյան
Ֆիլմի գլխավոր պրոդյուսեր և START առցանց կինոթատրոնի համահիմնադիր Էդուարդ Իլոյանն էլ իր հերթին նշել է, որ ցանկացած սպորտային դրամա միշտ պատմություն է մարդկանց մասին, նրանց արժեքների, միմյանց աջակցության և միայն դրանից հետո՝ հենց խաղի մասին։
«Ոսկե դուբլ» սպորտային դրամայի նկարահանումները
Ֆիլմի սցենարի հեղինակ Վալերի Սահակյանի խոսքով էլ՝ կարևոր է խոսել մի դարաշրջանի մասին, որտեղ մարդիկ ավելի բարի էին, կար պատվի, արդար ու արժանի պայքարի չգրված օրենք։
«Ոսկե դուբլ» սպորտային դրամայի նկարահանումները
«Չի կարելի խոսել ֆուտբոլի մասին՝ չնշելով թիմի տասներկուերորդ խաղացողին՝ երկրպագուներին, որոնք մեր ֆիլմի ամենակարևոր մասն են»,-ասել է նա։
«Ոսկե դուբլ» սպորտային դրամայի նկարահանումները
Ֆիլմի գլխավոր դերում հանդես է գալիս Եգոր Բերոևը։ Նկարահանման հրապարակում են նաև Սոֆյա Դոնյանցը, Քսենյա Ալֆերովան, Սերգեյ Շակուրովը, Սերգեյ Գազարովը, Անահիտ Կիրակոսյանը, Բաբկեն Չոբանյանը, Անդրանիկ Խաչատրյանը, Անատոլի Կոտենևը, Կոնստանտին Յուշկևիչը, Եվգենի Բակալովը և այլք։ Ֆիլմի ռեժիսորը Մհեր Մկրտչյանն է։
«Ոսկե դուբլ» սպորտային դրամայի նկարահանումները
Նշենք, որ չնայած իր տարիքին (98 տարեկան), Նիկիտա Պավլովիչը շարունակում է զբաղեցնել Ռուսաստանի ֆուտբոլային միության առաջին փոխնախագահի և Տեխնիկական կոմիտեի նախագահի պաշտոնները:
Հավելենք, որ ֆիլմը AP Cinema կինոընկերության և START առցանց կինոթատրոնի համատեղ նախագիծն է։
1 / 6

«Ոսկե դուբլ» սպորտային դրամայի նկարահանումները

2 / 6

«Ոսկե դուբլ» սպորտային դրամայի նկարահանումները

3 / 6

«Ոսկե դուբլ» սպորտային դրամայի նկարահանումները

4 / 6

«Ոսկե դուբլ» սպորտային դրամայի նկարահանումները

5 / 6

«Ոսկե դուբլ» սպորտային դրամայի նկարահանումները

6 / 6

«Ոսկե դուբլ» սպորտային դրամայի նկարահանումները