Մոսկվայում միգրանտներին 2025 թվականից կսկսեն էլեկտրոնային անձնագրեր տրամադրել

Ստուգայցերի ընթացքում ոստիկանությունը կկարողանա ստուգել տվյալները հատուկ կարդացող սարքերի միջոցով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի - Sputnik. Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ 2025 թվականից մայրաքաղաքում կգործարկվի փորձնական ծրագիր, որի շրջանակներում օտարերկրյա քաղաքացիների համար կձևակերպվեն իրենց անձը հաստատող էլեկտրոնային փաստաթղթեր:
Նրանց օգնությամբ հնարավոր կլինի ստուգել մարդու մասին բոլոր համապատասխան տեղեկությունները։
«Էլեկտրոնային վկայականը պարունակում է տեղեկատվություն Ռուսաստան մուտք գործելու ամսաթվի, աշխատանքի վայրի և օտարերկրյա քաղաքացու գրանցման, ինչպես նաև գրանցման և կենսաչափական տվյալների մասին», - լրագրողներին ասել է Սոբյանինը:
Այսպիսով, ստուգայցերի ընթացքում ոստիկանությունը կկարողանա ստուգել տվյալները հատուկ կարդացող սարքերի միջոցով։
Բացի այդ, հաջորդ տարվանից Մոսկվայի ավիացիոն հանգույցում (միավորում է Մոսկվայի «Դոմոդեդովո», «Վնուկովո», «Շերեմետևո» և «Ժուկովսկի» օդանավակայանները) կենսաչափական հսկողություն կսահմանեն բոլոր օտարերկրացիների նկատմամբ։ Լուսանկարվելու և մատնահետքեր հանձնելու են նաև նրանք, ում Ռուսաստան մուտքի վիզա անհրաժեշտ չէ։
Քաղաքապետն ընդգծել է, որ կենսաչափական տվյալների բազայի առկայությունը թույլ կտա հասնել հանցագործությունների բացահայտման նոր մակարդակի: