Լիբանանի հարավին իսրայելական հարվածից ԶԼՄ 3 աշխատակից է զոհվել. կադրեր դեպքի վայրից

Իսրայելական ավիացիան Հասբայա բնակավայրում հարված է հասցրել տանը, որտեղ մի շարք լիբանանյան և արաբական հեռուստաալիքների նկարահանող խմբեր են եղել։
Sputnik
Լիբանանի հարավում գտնվող Հասբայա գյուղի տանը Իսրայելի ՌՕՈւ–ի հարվածի հետևանքով 3 մարդ է զոհվել, այդ թվում «Ալ Մայադին» լիբանանյան հեռուստաալիքի օպերատորն ու ինժեները։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով իր աղբյուրին։
Ավելի վաղ հայտնել էին, որ գիշերը Իսրայելական ավիացիան Հասբայա բնակավայրում հարված է հասցրել տանը, որտեղ մի շարք լիբանանյան և արաբական հեռուստաալիքների նկարահանող խմբեր են եղել։
«Թշնամու հարվածի հետևանքով զոհվել է «Ալ Մանար» հեռուստաալիքի օպերատորը (Վիսամ Քասեմ), ինչպես նաև «Ալ–Մայադին» հեռուստաալիքի օպերատորը և ինժեները (Մոդամադ Ռիդան և Հասանա Նաջարան)», – ասել է գործակալության զրուցակիցը։
Աղբյուրի խոսքով` լրագրողների շրջանում վիրավորներ կան, նրանց օգնություն է ցուցաբերվում։ Շենքում գտնվել են նաև «Ալ Ջադիդ» և «Ալ Ջազիրա» հեռուստաալիքների նկարահանող խմբերը։
1 / 10

Իսրայելի ավիահարվածի վայրը Լիբանանի հարավ-արևելքում գտնվող Հասբայա գյուղում գտնվող համալիրին

2 / 10

Իսրայելի ավիահարվածի վայրը Լիբանանի հարավ-արևելքում գտնվող Հասբայա գյուղում գտնվող համալիրին

3 / 10

Իսրայելի ավիահարվածի հետևանքով զոհված լրագրողների ավտոմեքենան

4 / 10

Իսրայելի ավիահարվածի վայրը Լիբանանի հարավ-արևելքում գտնվող Հասբայա գյուղում գտնվող համալիրին

5 / 10

Իսրայելի ավիահարվածի հետևանքով զոհված լրագրողների ավտոմեքենան

6 / 10

Իսրայելի ավիահարվածի վայրը Լիբանանի հարավ-արևելքում գտնվող Հասբայա գյուղում գտնվող համալիրին

7 / 10

Իսրայելի ավիահարվածի հետևանքով զոհված լրագրողների ավտոմեքենան

8 / 10

Իսրայելի ավիահարվածի հետևանքով զոհված լրագրողների ավտոմեքենան

9 / 10

Իսրայելի ավիահարվածի հետևանքով զոհված լրագրողների հանդերձանքը

10 / 10

Իսրայելի ավիահարվածի վայրը Լիբանանի հարավ-արևելքում գտնվող Հասբայա գյուղում գտնվող համալիրին

Հիշեցնենք` Իսրայելը հոկտեմբերի 1-ից Լիբանանի հարավում ցամաքային գործողություն է իրականացնում «Հզբոլլահի» ուժերի դեմ և շարունակում հրթիռակոծել հարևան երկիրը, որտեղ արդեն ավելի քան 2 հազար մարդ է զոհվել, ավելի քան մեկ միլիոն անձ փախստական է դարձել: Չնայած կորուստներին (այդ թվում՝ հրամանատարական կազմում)` «Հզբոլլահը» ցամաքային մարտեր է մղում և չի դադարեցնում Իսրայելի տարածքի հրթիռակոծումը: