Խաչփարում 44–ամյա տղամարդուն խոհանոցային դանակով սպանել է իր կինը

Սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Sputnik
Արարատի մարզի Խաչփար գյուղում 44-ամյա Վարդան Ա.-ին սպանել է իր 37–ամյա կինը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ բացատրական աշխատանքի արդյունքում նա խոստովանել է, որ գիշերը ինքն է խոհանոցային դանակով մի քանի հարված հասցրել ամուսնուն:
37–ամյա կինը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանություն։ Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Մասիսի քննչական բաժին:
Սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Հանգամանքները պարզվում են:
Հիշեցնենք` տղամարդու մարմինը Մասիսի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը հայտնաբերել էր տան դռան մոտ: Ըսստ shamshyan.com–ի` տեղում 46-ամյա կինը բժիշկներին ասել էր, որ տղամարդն ինքնասպանություն է գործել։