ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Երևան-Մեղրի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, ինչի հետևանքով 6 մարդ է տուժել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը ՃՏՊ–ի մասին ահազանգը ստացել է ժամը 15:55-ին։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Toyota» (վարորդ՝ Կ. Զ., ծնված 1970 թ.) և «Nissan» (վարորդ՝ Հ. Ա., ծնված 1966 թ.) մակնիշների ավտոմեքենաները, «Nissan»–ը հայտնվել է Արփա գետում:
ՃՏՊ Երևան-Մեղրի ճանապարհին
© Photo : press office of the Rescue Service of the MIA of RA
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը «Toyota» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ Է. Մ-ն (ծնված 2017 թ.), Խ. Գ.-ն (ծնված 2004 թ.), Գ. Մ.-ն (ծնված 1975 թ.), Ա. Դ.-ն (ծնված 1995 թ.) և Ա. Ա.-ն (ծնված 2000 թ.) ավտոմեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով և տեղափոխվել բժշկական կենտրոն:
Փրկարարները հոսանքազրկել են «Toyota» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։
«Nissan» մակնիշի ավտոմեքենան գետից դուրս է բերվել հատուկ տեխնիկայի օգնությամբ:
Ավտոմեքենան գետից դուրս է բերվել հատուկ տեխնիկայի օգնությամբ
© Photo : press office of the Rescue Service of the MIA of RA