Փաշինյանը ԲՐԻԿՍ–ի շրջանակում հանդիպել է Իրանի նախագահի հետ

Փաշինյանը մեկօրյա աշխատանքային այցով Կազանում է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է անցկացրել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։
Հանդիպումը տեղի է ունեցել Կազանում ԲՐԻԿՍ գագաթնաժողովի շրջանակում։ Այլ մանրամասներ դեռ չեն հայտնում։
Հիշեցնենք, որ Փաշինյանը մեկօրյա աշխատանքային այցով գտնվում է Կազանում, ուր ժամանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով։ ՀՀ վարչապետը կմասնակցի գագաթնաժողովի վերջին օրվա միջոցառումներին։
ԲՐԻԿՍ–ի երկրները համաշխարհային ՀՆԱ–ի մասնաբաժնով առաջ են անցել G7–ից. Պուտին
ԲՐԻԿՍ երկրների գագաթնաժողովը պետությունների ղեկավարների մասնակցությամբ անցկացվում է Կազանում հոկտեմբերի 22-24-ը: Կազմակերպության նախագահի պաշտոնը 2024 թվականի հունվարի 1-ից զբաղեցնում է Ռուսաստանը` արդարացի գլոբալ զարգացման և անվտանգության համար բազմակողմանիության ամրապնդման կարգախոսի ներքո:
ԲՐԻԿՍ-ը միջպետական միավորում է, որը ստեղծվել է 2006-ին Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի և Բրազիլիայի կողմից, 2011-ին Հարավային Աֆրիկայի Հանրապետությունն է ընդգրկվել կառույցում:
2024 թվականի սկզբից ԲՐԻԿՍ-ին միացել են նաև Եգիպտոսը, Եթովպիան, Իրանը, ԱՄԷ-ն և Սաուդյան Արաբիան։
Հայաստանի արևմտամետ քաղաքականությունը լուրջ ռիսկեր է պարունակում. քաղաքագետ