Փաշինյանն ու Ալիևը հանդիպում են անցկացնում ԲՐԻԿՍ գագաթնաժողովի շրջանակում

Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը
Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը
Հայաստանի կառավարությունը հրապարակել է հայկական և ադրբեջանական պատվիրակությունների բանակցությունների կադրերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպում են անցկացնում ԲՐԻԿՍ գագաթնաժողովի շրջանակում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարությունը։
«Կազանում ԲՐԻԿՍ–ի 16-րդ գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունենում վարչապետ Փաշինյանի հանդիպումն Ալիևի հետ»,– ասված է հաղորդագրությունում։
Կառավարության հրապարակած կադրերում երևում է, որ հանդիպումն ընթանում է ընդլայնված ձևաչափով։ Մասնակցում են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը:
Встреча премьер-министра Армении Никола Пашиняна и президента Азербайджана Ильхама Алиева в рамках XVI саммита БРИКС (24 октября 2024). Казань
Փաշինյան–Ալիև հանդիպում
Ավելի վաղ հայտնել էինք, որ Փաշինյանն ու Ալիևը ակտիվ քննարկում են անցկացրել Մավրիտանիայի նախագահի ելույթի ժամանակ։
Պուտինի աչքից չի վրիպել Փաշինյանի և Ալիևի աշխույժ զրույցը
Հիշեցնենք` ՀՀ վարչապետը մեկօրյա աշխատանքային այցով գտնվում է Կազանում, ուր ժամանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով։ Նա մասնակցում է գագաթնաժողովի վերջին օրվա միջոցառումներին։
ԲՐԻԿՍ–ի երկրները համաշխարհային ՀՆԱ–ի մասնաբաժնով առաջ են անցել G7–ից. Պուտին
ԲՐԻԿՍ երկրների գագաթնաժողովը պետությունների ղեկավարների մասնակցությամբ անցկացվում է Կազանում հոկտեմբերի 22-24-ը: Կազմակերպության նախագահի պաշտոնը 2024 թվականի հունվարի 1-ից զբաղեցնում է Ռուսաստանը` արդարացի գլոբալ զարգացման և անվտանգության համար բազմակողմանիության ամրապնդման կարգախոսի ներքո:
ԲՐԻԿՍ-ը միջպետական միավորում է, որը ստեղծվել է 2006-ին Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի և Բրազիլիայի կողմից, 2011-ին Հարավային Աֆրիկայի Հանրապետությունն է ընդգրկվել կառույցում:
2024 թվականի սկզբից ԲՐԻԿՍ-ին միացել են նաև Եգիպտոսը, Եթովպիան, Իրանը, ԱՄԷ-ն և Սաուդյան Արաբիան։