Չեչնիայում՝ Գրոզնիի արվարձանում, անհայտ անձինք հարձակվել են Ռոսգվարդիայի զինվորական շարասյան վրա: Այս մասին հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ գնդակոծության հետևանքով զինծառայողներից մեկը զոհվել է, մյուսը՝ վիրավորվել: Տուժածը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նրան օգնություն են ցուցաբերում։ Հարձակվողները հետախուզվում են։