Բեռների փոխադրումն ավելի անվտանգ է դարձել. Հայաստանը միացել է e-CMR համակարգին

Էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունն օգնում է նվազեցնել բեռների մշակման ծախսերը, վերացնել վարչական ձգձգումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանըմիացել է e-CMR համակարգին, որը թույլ է տալիս միջազգային բեռնափոխադրումներ իրականացնել էլեկտրոնային տարբերակով ձևակերպված տրանսպորտային բեռնագրի ուղեկցությամբ:Այս մասին հայտնում է Ավտոմոբիլային տրանսպորտի միջազգային միության (IRU) մամուլի ծառայությունը։
«Հայաստանում ուժի մեջ է մտել «Ավտոմոբիլային տրանսպորտով միջազգային բեռնափոխադրման պայմանագրի մասին» համաձայնագրի թվային պրոտոկոլը, որը իրավական հիմք է սահմանում բեռների ամբողջովին առանց թղթի ավտոմոբիլային փոխադրումների համար», – ասվում է IRU կայքում:
Միջազգային բեռնափոխադրումների պահանջարկը հանգեցրել է Հայաստանում սակագների 18% բարձրացման
Գործընթացին Հայաստանի միացումը կբարձրացնի ապրանքների առաքման ամբողջ շղթայի անվտանգությունն ու թափանցիկությունը, կարագացնի փոխհաշվարկները փոխադրման բոլոր մասնակիցների միջև: Բացիայդ, այն կբարձրացնի Հայաստանի տարածքով և այլ երկրների հետ հաղորդակցությունում բեռնափոխադրումների արդյունավետությունն ու անվտանգությունը։
«E-CMR համակարգընաև ապահովում է լոգիստիկ շղթայի թափանցիկությունը, քանի որ ավելի ճշգրիտ տվյալներ է տրամադրում իրական ժամանակում ապրանքների տեղափոխման և առաքման վերաբերյալ», - ասվում է կայքում:
Էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունը նվազեցնում է բեռնափոխադրման ծախսերը, վերացնում է վարչական, ինչպես նաև հաշիվների ներկայացման ուշացումները:
Հիշեցնենք, որ Ավտոմոբիլային տրանսպորտի միջոցով միջազգային բեռնափոխադրումների համաձայնագրի լրացուցիչ արձանագրությունը, որը նախատեսում է տրանսպորտային բեռնագրի էլեկտրոնային տեսքով ձևակերպման հնարավորություն, ընդունվել է2008թ., իսկ ուժի մեջ է մտել2011թ.: E-CMR համակարգով առաջին փոխադրումն իրականացվել է2017 թվականին Իսպանիայի և Ֆրանսիայի միջև։ Այս պահի դրությամբ համակարգին արդեն միացելէ 39 երկիր, այդ թվում՝ Ռուսաստանը (2018-ին) և Բելառուսը (2019-ին):