ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik․ Հայաստանում 1 օրում՝ հոկտեմբերի 23-ին, առնվազն երկու վրաերթ է տեղի ունեցել մահվան ելքով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Առաջին վրաերթը տեղի է ունեցել Լոռիում՝ Բազում գյուղի վարչական տարածքում։ Ժամը 13.40-ի սահմաններում «Օպել» մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 87-ամյա Արսեն Դ.-ին: Նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է:
Երկրորդ վրաերթը տեղի է ունեցել Կոտայքի մարզում՝ Ծաղկաձորում։ Ժամը 17.30-ի սահմաններում «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենան վրաերթի է ենթարկել 70-ամյա Հենրիկ Պ.-ին։ Տղամարդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ժամեր անց մահացել է։
Երկու դեպքով էլ կատարվում է նախաքննություն: