Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի նոր ռազմական կցորդին. ի՞նչ են քննարկել

Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի նոր ռազմական կցորդին
ՀՀ պաշտպանության նախարարն արդյունավետ աշխատանք է մաղթել փոխգնդապետ Թեյմուրազ Մաիսուրաձեին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Հայաստանում Վրաստանի նոր ռազմական կցորդ Թեյմուրազ Մաիսուրաձեի հետ քննարկել է Հայաստանի և Վրաստանի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության ընթացքն ու հեռանկարները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Հանդիպմանը ներկա է եղել նաև Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գեորգի Շարվաշիձեն։
Սուրեն Պապիկյան
Պապիկյանը փոխգնդապետ Թեյմուրազ Մաիսուրաձեին արդյունավետ աշխատանք է մաղթել պաշտպանական գերատեսչությունների միջև համագործակցության զարգացման և ամրապնդման գործում:
Զրուցակիցները կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային անվտանգության և միջազգային զարգացումների վերաբերյալ:
Հայաստանի արևմտամետ քաղաքականությունը լուրջ ռիսկեր է պարունակում. քաղաքագետ