Ստեփանակերտում հայ կին է մահացել

Հիվանդանոց
Ըստ Ադրբեջանի առողջապահության նախարարության՝ 70-ամյա կնոջ մահվան պատճառը եղել է սուր սրտանոթային անբավարարությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանի կողմից օկուպացված Ստեփանակերտում հայ կին է մահացել։ Տեղեկությունը հայտնում է Ադրբեջանի առողջապահության նախարարությունը։
«Հոկտեմբերի 20-ին իր տանը մահացել է 1954 թվականին ծնված Վերա Աղասյանը։ 70-ամյա կնոջ մահվան պատճառը եղել է սուր սրտանոթային անբավարարությունը, որն առաջացել է թոքային զարկերակի թրոմբոզի հետևանքով»,- ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ մինչ այդ Աղասյանը ենթարկվել է բուժզննության և ստացել անհրաժեշտ օգնություն։
Տուն օջախից հեռու․ արցախցիների փրկության առաջին կայանը՝ 1 տարի անց