Հնդկաստանը հետաքրքրված է. Օվերչուկը` ԵԱՏՄ–ի հետ ԱԱԳ ստեղծելու բանակցությունների մասին

Ալեքսեյ Օվերչուկ
ՌԴ փոխվարչապետի խոսքով` այժմ խորհրդակցություններ են ընթանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Հնդկաստանը հետաքրքրված է ԵԱՏՄ–ի հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու շուրջ բանակցություններ անցկացնելու հարցում։ ԲՐԻԿՍ–ի գագաթնաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Հնդկաստանը հետաքրքրված է, որ այդպիսի բանակցություններ լինեն։ Այժմ դեռ խորհրդակցությունների փուլ է», – ասել է Օվերչուկը։
ԲՐԻԿՍ–ի երկրները համաշխարհային ՀՆԱ–ի մասնաբաժնով առաջ են անցել G7–ից. Պուտին
Նշենք, որ ԲՐԻԿՍ երկրների գագաթնաժողովը պետությունների ղեկավարների մասնակցությամբ անցկացվում է Կազանում հոկտեմբերի 22-24-ը: Կազմակերպության նախագահի պաշտոնը 2024 թվականի հունվարի 1-ից զբաղեցնում է Ռուսաստանը` արդարացի գլոբալ զարգացման և անվտանգության համար բազմակողմանիության ամրապնդման կարգախոսի ներքո:
ԲՐԻԿՍ-ը միջպետական միավորում է, որը ստեղծվել է 2006-ին Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի և Բրազիլիայի կողմից, 2011-ին Հարավային Աֆրիկայի Հանրապետությունն է ընդգրկվել կառույցում:
2024 թվականի սկզբից ԲՐԻԿՍ-ին միացել են նաև Եգիպտոսը, Եթովպիան, Իրանը, ԱՄԷ-ն և Սաուդյան Արաբիան։
Հայաստանի արևմտամետ քաղաքականությունը լուրջ ռիսկեր է պարունակում. քաղաքագետ