Հայաստանում օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ. եղանակի տեսություն

Երևան
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` տեղումները Հայաստան կվերադառնան հոկտեմբերի 25-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Այսօր և վաղը Հայաստանում տեղումներ չեն գրանցվի։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ 2-4 աստիճանով։ Կարճատև անձրևները կվերադառնան հոկտեմբերի 25-ին։
Եղանակի տեսություն
Այսօր Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի 14-16, գիշերը` 2-4 աստիճան տաքության սահմաններում։