Հայաստանի դեմ պատերազմ սկսելու հարցն Ադրբեջանն ինքնուրույն չի որոշելու․ քաղաքագետ

Հայաստանի և Ադրբեջանի դրոշներ
Մեծ Բրիտանիան պատերազմից առաջ և ընթացքում հետախուզական տվյալներ է փոխանցել Ադրբեջանին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik․ Եթե այսօր Ադրբեջանը Հայաստանի դեմ պատերազմ սկսի, ապա դա ինքնուրույն չի որոշելու։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
Նա նշեց, որ 44-օրյա պատերազմի ժամանակ վճռորոշ դեր են կատարել ոչ միայն իսրայելական զենքերը, այլև իսրայելական մասնագետները, որոնք կառավարել են զենքերը։ Կարևոր դերակատարում է ունեցել Մեծ Բրիտանիան, որն ավելի քան 100 միլիարդ դոլար ներդրում ունի Ադրբեջանում, և բրիտանական մոտ հարյուրից ավելի կարևոր գրասենյակներ կան այդ երկրում բացված։ Դանիելյանի խոսքով` պարզ չէ, թե դրանցից քանիսն են հատուկ ծառայության աշխատակիցներ։

«Պատերազմի ժամանակ ու պատերազմից հետո Բրիտանիան առնվազն ապահովել է Ադրբեջանի դիվանագիտական տանիքը, ՄԱԿ-ում բանաձևեր է խոչընդոտել, հետախուզական տվյալներ է տրամադրել Ադրբեջանին։Բացի այդ, մասնակցություն են ունեցել նաև Թուրքիան ու Պակիստանը։ Կարճ ասած` Ադրբեջանը պատերազմը սկսել է միջազգային թույլտվությամբ»,- ասաց քաղաքագետը։

Նրա խոսքով` ըստ էության «թուրքական աշխարհի գաղափարը» իրականում 19-րդ դարից սկսած՝ բրիտանական գաղափարախոսությունն է, այսօր էլ իրավիճակը նույնն է՝ գործ ունենք բրիտանական ծրագրի հետ։
Ինչու է Հայաստանը չարացնում «իրանական առյուծին». Թեհրանը սկսում է նյարդայնանալ
«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասաց՝ Զանգեզուրի միջանցքի բացմանը դեմ է Իրանը, դրա համար չի ստացվում, այստեղ հատուկ կարծիք ունի նաև Ռուսաստանը, որովհետև իրեն պետք չէ, որ Սյունիքն ամբողջությամբ լինի Թուրքիայի ազդեցության տակ։ Պատահական չէ, որ երբ Պետդեպի քարտուղարի տեղակալն ու ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը գալիս են տարածաշրջան, ասում են՝ քանի որ Ուկրաինայում պատերազմ է, լավ իրավիճակ է, որ մենք և՛ պայմանագիր կնքենք, և՛ ճանապարհները բացենք, բառացիորեն և հրապարակային ասում են՝ Ռուսաստանը տարածաշրջանից դուրս մնա, դա ուղղված է նաև Իրանի դեմ, սենց լավ առիթ էլ չի լինելու»,- ասաց Դանիելյանը։
Նա վստահ է, որ եթե ուկրաինական կոնֆլիկտը հանգուցալուծվի, Ռուսաստանը նորից գալու է տարածաշրջան, և այս ամենից հետո Թուրքիայի ազդեցությունը թուլանալու է։
Անկարան տարածաշրջան մտավ պատերազմով, հիմա ՀՀ-ի հետ անցել է փափուկ ուժի կիրառման․ թուրքագետ