Անկարայում` ռազմական ինքնաթիռներ, ԱԹՍ–ներ և տիեզերական սարքավորումներ արտադրող թուրքական TUSAŞ կորպորացիայի շենքի մոտ, երկու պայթյուն է որոտացել։ Այս մասին հայտնում է IHA գործակալությունը:
«Անկարայի Կահրամանկազան շրջանում գտնվող TUSAŞ արտադրական օբյեկտում պայթյուն է որոտացել, նաև լսելի են կրակոցների ձայներ», – ասվում է հաղորդագրության մեջ:
Թուրքիայի ՆԳՆ ղեկավար Ալի Երլիքայան հայտարարել է, որ Անկարայում ահաբեկչություն է տեղի ունեցել, կան զոհեր և վիրավորներ:
Միջադեպի պատճառները դեռ հայտնի չեն: