ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի - Sputnik. Տիրանայում ընթացող մինչև 23 տարեկան հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում այսօր պայքարի մեջ են մտել Հայաստանի հավաքականի ևս 5 ըմբիշներ, որրոնցից երկուսին հաջողվել է հասնել կիսաեզրափակիչ։
Քառորդ եզրափակիչում Ալբերտ Վարդանյանի մրցակիցը ղրղզ Էրլան Մանաթբեկովն էր։ Մեր մարզիկը գերազանց գոտեմարտ անցկացրեց ու արդեն առաջին մրցափուլում հաղթանակի հասնելու հայտ ներկայացրեց։ Հայ ըմբիշը հաղթում էր 6։1 հաշվով։ Երկրորդ մրցափուլում Ալբերտը զարգացրեց հաջողությունն ու հաղթանակի հասավ 8։1 հաշվով՝ անցնելով կիսաեզրափակիչ, որտեղ նրա մրցակիցն է Ռուսաստնի ներկայացուցիչ Դմիտրի Բաբորիկոն։
63 կգ քաշային Արման Վարդանյանն էլ քառորդ եզրափակիչում գոտեմարտեց Կոլումբիայի ներկայացուցիչ Ռոնալդո Սանչես Ռամիրեսի հետ։ Արմանը հաղթեց ու անցավ կիսաեզրափակիչ, որտեղ մրցելու է մոլդովացի Վիտալի Յերյոմենկոյի հետ։
Այսօր երեկոյան եզրափակիչում Շանթ Խաչատրյանը(72կգ) և Հայկ Խլոյանը (97կգ) գոտեմարտելու են աշխարհի չեմպիոնի ոսկե մեդալի համար։