ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik․ Այսօր Երևանում «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 7-ամյա երեխայի։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել ժամը 17:00-ի սահմաններում։ Նոր Արեշ 3-րդ փողոցում 62-ամյա Գ. Խաչատրյանը իր վարած «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն 7-ամյա Մ. Շ-ին:
Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է տղային տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Նա տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ: