Երևանում օտարերկրացիներ են ձերբակալվել թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով

Օտարերկրացիներից մեկի մոտ ավելի քան 46 գրամ բյուրեղանման զանգվածով 34 փաթեթ է հայտնաբերվել։
Sputnik
Երևան քաղաքի պարեկները Շենգավիթի փողոցում ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխել 35 և 31 տարեկան երկու օտարերկրացիների: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։
31-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել է ընդհանուր 46 գրամից ավելի բյուրեղանման զանգվածով 34 փաթեթ:
Նա հայտնել է, որ բյուրեղանման զանգվածը թմրանյութ է:
35-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել է ծալովի դանակ:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին:
Իրանի քաղաքացին թմրանյութեր է տեղադրել Երևանի տարբեր մասերում. նա կալանավորվել է