Արագածոտնում բախվել են «Գազելն» ու «ԶԻԼ»–ը. 5 մարդ տեղափոխվել է հիվանդանոց

Շտապօգնություն
Դեպքը տեղի է ունեցել Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. Այսօր առավոտյան Արագածոտնի մարզում բախվել են Արթիկ-Երևան երթուղին սպասարկող «Գազելն» ու «ԶԻԼ 130»-ը: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունից։
Նախնական տվյալներով` տուժել է 5 անձ, նրանք տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն։
Դեպքը տեղի է ունեցել Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհի Հնաբերդ-Գեղաձոր հատվածում։