Թուրքիայում հեղաշրջում կազմակերպելու համար մեղադրվող Գյուլենը մահացել է ԱՄՆ-ում. ԶԼՄ

Ֆեթուլլահ Գյուլեն
Գյուլենը վերջին տարիներին բնակվում էր ԱՄՆ–ի Փենսիլվանիա նահանգում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Մահացել է քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը, որին Թուրքիան մեղադրում էր հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ։ Այս մասին գրում է «Hürriyet» թերթը։
«Մահացել է FETO-ի առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենը, որն ապրում էր ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում»,- գրում է պարբերականը։
Հիշեցնենք` Թուրքիայի իշխանությունները նրան մեղադրում են 2016-ի հուլիսի 15-ին երկրում տեղի ունեցած զինված հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ։
Ըստ Թուրքիայի իշխանությունների` Գյուլենն այդ գործողությունը ծրագրել և իրականացրել է երկրի ուժային կառույցներում ու հատկապես զինված ուժերում ներդրված մարդկանց ու համակիրների միջոցով։ Նշենք, որ հեղաշրջման փորձից հետո երկրի զինված ուժերի հազարավոր սպաներ ու զինվորներ ձերբակալվեցին, տասնյակհազարավորներն էլ հեռացվեցին աշխատանքից։
Նշենք, որ Գյուլենը, որը գտնվում էր ԱՄՆ-ում, դատապարտել էր հեղաշրջման փորձը և հերքել իրեն առաջադրված մեղադրանքները։