«Սահմանազատման հանձնաժողովն ի՞նչ իրավունքով է իրականացրել իրեն չվերապահված լիազորություններ». Արմեն Ռուստամյան

Sputnik
Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը։ Հիմնական զեկույցը ներկայացնելուց հետո փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պատասխանել է նաև պատգամավորների հարցերին։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը` վկայակոչելով Պետական սահմանի մասին օրենքը, նշել է որ պետական սահմանի տեղորոշումը և փոփոխությունը կատարվում է միջազգային պայմանագրերով և Հայաստանի օրենքով: Մինչդեռ 12 կմ միջպետական սահմանն արդեն տեղորոշված է. «ի՞նչ իրավունքով է դա արվել» - հարցրել է Արմեն Ռուստամյանը։