Սա հզոր էր. Էլեն Բադալյանը Ну-ка, все вместе-ում հիացրել է բոլորին և 100 միավոր ստացել

Էլենը ներկայացրել է Քրիստինա Ագիլերայի, Լիլ Քիմի, Միայի և Փինկի Lady Marmalade երգը։
Sputnik
Հայազգի մոսկվայաբնակ 17-ամյա Էլեն Բադալյանը հիանալի ելույթ է ունեցել ռուսական Ну-ка, все вместе շոուի ժամանակ։
Նա ստիպել է ժյուրիի 100 անդամին ոտքի կանգնել, ինչը նշանակում է, որ նա 100 միավոր է հավաքել։
Էլենը ներկայացրեց Քրիստինա Ագիլերայի, Լիլ Քիմի, Միայի և Փինկի Lady Marmalade երգը։
Հիացմունքն արտահայտելու համար ժյուրիի նախագահ, երգիչ Սերգեյ Լազարևը նույնիսկ կանգնեց աթոռի վրա։
«Կարելի է մրցույթն ուղղակի ավարտել, սա հզոր էր։ Ուղղակի գեղեցկուհի»,– ասաց Լազարևը։
Շոուի հաղորդավար Նիկոլայ Բասկովն էլ ասաց, որ տխրել է, քանի որ չգիտի, թե ինչ պետք է անեն մյուս մասնակիցները, ինչին ի պատասխան ժյուրիի անդամները միաձայն պնդեցին` պետք է պայքարեն։