Հայաստանի որոշ հատվածներում ձյուն կգա. եղանակի տեսություն

Ձնապատ լեռներ
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` տեղումները կդադարեն հոկտեմբերի 23-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. Այսօր և առաջիկա օրերին Հայաստանի առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ, լեռնային գոտիներում` ձյան տեսքով: Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Հոկտեմբերի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
«Օդի ջերմաստիճանը (հատկապես գիշերային ժամերին) աստիճանաբար կնվազի ևս 4-6 աստիճանով»,– ասված է հաղորդագրությունում։
Երևանում կարճատև անձրև է սպասվում ցերեկային ժամերին։ Այսօր մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի 13-15, գիշերը` 2-4 աստիճան տաքության սահմաններում։
Եղանակի տեսություն