ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. Օդեսայի արվարձանում հայտնաբերվել է գործարար Գենադի Բեյբությանի դին։ Տեղեկությունը հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։
Հրազենային վնասվածքներով դին և նրա ավտոմեքենան հայտնաբերել են ճամփեզրին։
Բեյբությանը զորահավաք անցկացնելու գործում ուժայիններին օգնող ուկրաինական կամավորական կազմավորման ղեկավարն էր։
Ըստ «Երկիր» պարբերականի՝ նրա ղեկավարած խումբը, որպես միջնորդ, ընդգրկված է զինկոմիսարիատներին կաշառելու հետ կապված կոռուպցիոն սխեմաներում։
Ավելի վաղ ԶԼՄ-ները գրել էին, որ Ուկրաինայում սկսել են զանգվածաբար հրկիզել այն մեքենաները, որոնք կարող օգտագործել տարածքային հավաքագրման կենտրոնները՝ զորահավաքներից խուսափողներին բռնելու համար։