Լիբանանից 3 ԱԹՍ է արձակվել, 1–ը հարվածել է շենքին. Իսրայելի բանակ

Իսրայելցի զինվորականներ
Բանակի մամուլի ծառայությունից հայտնում են, որ տուժածների մասին տեղեկություններ չկան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտնել է, որ Լիբանանից 3 ԱԹՍ է արձակվել, որոնցից 1-ը հարվածել է Իսրայելի տարածքում գտնվող շենքին:
«Վերջին մեկ ժամում արձանագրվել է Լիբանանից Իսրայելի տարածքի ուղղությամբ արձակված 3 ԱԹՍ», - ասվում է հաղորդագրության մեջ:
Գերատեսչությունը հավելել է, որ ԱԹՍ–ներից 2-ը կարողացել են որսալ, 1-ը դիպել է Կեյսարիա քաղաքի շրջանում գտնվող շենքին:
Տուժածների մասին տեղեկություններ չկան։
Հայտնի է` Սինվարից հետո ով է ստանձնել ՀԱՄԱՍ-ի ղեկավարի պաշտոնակատարի պարտականությունները
Հիշեցնենք` Իսրայելը հոկտեմբերի 1-ից Լիբանանի հարավում ցամաքային գործողություն է իրականացնում «Հզբոլլահի» ուժերի դեմ և շարունակում հրթիռակոծել հարևան երկիրը, որտեղ արդեն ավելի քան 2 հազար մարդ է զոհվել, ավելի քան մեկ միլիոն անձ փախստական է դարձել: Չնայած կորուստներին (այդ թվում՝ հրամանատարական կազմում)` «Հզբոլլահը» ցամաքային մարտեր է մղում և չի դադարեցնում Իսրայելի տարածքի հրթիռակոծումը:
Իսրայելը նշում է, որ ռազմական արշավի գլխավոր նպատակն է պայմաններ ստեղծել հյուսիսի 60 հազար բնակիչների վերադարձի համար, որոնք մեկ տարի առաջ տարհանվել են «Հզբոլլահի» կողմից պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանն աջակցելու համար սկսված գնդակոծությունների պատճառով:
Իսրայելը կշարունակի անխնա հարվածներ հասցնել Լիբանանին, այդ թվում` Բեյրութին. Նեթանյահու