Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Պուտինը հայտարարել է ՆԱՏՕ-ի դեմ պայքարը շարունակելու ՌԴ պատրաստակամության մասին

ՌԴ նախագահը հանդիպում է անցկացնում ԲՐԻԿՍ-ի մասնակից երկրների առաջատար ԶԼՄ-ների ղեկավարների հետ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի - Sputnik. Ռուսաստանը պատրաստ է շարունակել պայքարը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ մեկնաբանելով ռազմական հատուկ գործողության ընթացքը:
«ՆԱՏՕ-ականներին հարցրեք, թե երբ կհոգնեն մեզ հետ պատերազմելուց։ Մենք պատրաստ ենք շարունակել այդ պայքարը», - ասել է Պուտինը։
Նա շեշտել է, որ ՆԱՏՕ-ն կռվում է Ռուսաստանի դեմ, բայց ուկրաինական զինվորներով, իսկ Ուկրաինան չի խնայում իր զինվորներին՝ ի շահ երրորդ պետությունների։ Պուտինը հավելել է, որ Ուկրաինայում խաղաղ կարգավորման Ռուսաստանի ձգտումը թելադրված է նրանով, որ նա մտածում է իր զինվորների մասին, սակայն Ռուսաստանին երկարաժամկետ խաղաղության պայմաններ են պետք։
«Եթե մենք խոսում ենք ինչ-որ խաղաղ գործընթացների մասին, ապա դրանք չպետք է լինեն մեկ շաբաթով, երկու տարով կամ մեկ տարով զինադադարի հետ կապված գործընթացներ, որպեսզի ՆԱՏՕ-ի երկրները վերազինվեն և համալրվեն նոր զինամթերքով։ Մեզ անհրաժեշտ են երկարաժամկետ, կայուն և ամուր խաղաղության պայմաններ, որոնք հավասար անվտանգություն են ապահովում այս բարդ գործընթացի բոլոր մասնակիցների համար», - ասել է Պուտինը։
Արհեստական ինտելեկտ թեստավորողը Պուտինին զարմացրել է էլեկտրական կիթառ նվագելով․ տեսանյութ
Նա խաղաղության հասնելու բանակցությունների համար հիմք է անվանել փաստաթղթի նախագիծը, որը մշակվել է Ուկրաինայի հարցով ստամբուլյան բանակցային գործընթացում։
«Բոլորը մեզ կոչ են անում բանակցել, իսկ այն, որ ուկրաինական կողմն ինքն իրեն արգելել է բանակցել՝ դրան ոչ ոք ուշադրություն չի դարձնում։ Դա պարզապես ծիծաղելի է: Բայց ամենակարևորը հիմքն է, այսինքն՝ ստամբուլյան բանակցային գործընթացի ընթացքում մշակված փաստաթղթի նախագիծը», - ասել է Պուտինը հանդիպման ժամանակ։
ՌԴ նախագահն այսօր հանդիպում է անցկացնում ԲՐԻԿՍ-ի մասնակից երկրների առաջատար ԶԼՄ-ների ղեկավարների հետ: Միջոցառմանը Ռուսաստանը ներկայացնում է «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը: