Միրզոյանը և Բայրամովը կհանդիպեն Ստամբուլում

Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը Գերմանիայում. Արխիվային լուսանկար
Երկկողմ հանդիպումը տեղի կունենա այսօր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն այսօր երկկողմ հանդիպում կունենան Ստամբուլում։ «Արմենպրեսի» հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։
«Ինչպես տարբեր այլ հարթակներում, Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք է բերվել երկկողմ պայմանավորվածություն Ստամբուլում երկու երկրների ԱԳ նախարարների միջև հանդիպման անցկացման վերաբերյալ»,– ասաց Անի Բադալյանը:
Ավելի վաղ Մոսկվայում հոկտեմբերի 7-8-ը կայացած ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին առաջարկել էր երկօրյա հանդիպում կազմակերպել արտգործնախարարների մակարդակով, որպեսզի վերջնականապես համաձայնեցվի խաղաղության պայմանագրի նախագիծը:
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ ղեկավարները վերջին անգամ հանդիպել են սեպտեմբերի 26–ին Նյու Յորքում, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի նախաձեռնությամբ և մասնակցությամբ։
Միրզոյանը և «3+3» հարթակի մյուս արտգործնախարարները Ստամբուլում հանդիպել են Էրդողանի հետ