ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. Հոկտեմբերի 18-ի ցերեկը արևմուտքից Հայաստան եկած ցիկլոնի ուժը կտրուկ կթուլանա, ինչի արդյունքում տեղումները կպահպանվեն հանրապետության առանձին հատվածներում, բայց կլինեն կարճատև։ Հոկտեմբերի 19-22-ին էլ առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ։Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 17-19-ին աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով։
Երևան քաղաքում հոկտեմբերի 18-ին և 19-ին ցերեկը սպասվում է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 20-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում հոկտեմբերի 18–ի ցերեկը կլինի 13–15 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +9...+11 աստիճան։